Գինու տուր դեպի Վայոց Ձոր

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 7-8 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Վայոց Ձոր (գինու տուր + ընտանեկան ճաշ գյուղական ընտանիքում) – Երևան

Հեռավորությունը

120 կմ

Տևողությունը

7-8 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Տուրը մեկնարկում է Երևանից: 2 ժամ տևողությամբ ուղևորությունից հետո հասնում ենք Արենի գյուղ, որը համարվում է Հայաստանի գինեգործության կենտրոններից մեկը: Առաջին կանգառը «ԱրփաՊառնաս» նորակառույց գինետանը և հանգստի հովտում է, որտեղ ներկայացված են տեղական արտադրողների գինիների տարբեր տեսակներ: Գինու համտեսում կատարելուց հետո մենք շարժվում ենք Արենիի քարանձավ, որը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը և նաև աշխարհի առաջին գինեգործարանը: Ճաշի համար մենք հյուրընկավում ենք Արենիի գյուղական ընտանիքներից մեկում, որտեղ համտեսում ենք տնական գինի և հայկական ավանդական ուտեստներ: Տուրի ավարտին մենք այցելում ենք Հին Արենի գործարան, որտեղ ևս համտեսում ենք պրեմիում դասի գինիներ:

Քարտեզ

Լուսանկարներ