ՄԵՐ ՄԱՍԻՆ

25 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Արդեն ավելի քան 25 տարի է «Եվրոստան Ույուտ» ընկերությունը ծավալում է զբոսաշրջային գործունեություն՝ իրականացնելով չարտերային չվերթներ և առաջարկելով տարբեր ուղղություններով տուր փաթեթներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբերի համար: Շնորհիվ տուրիստական ծառայությունների ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձի՝ այսօր մեր ընկերությունը վայելում է բարձր վստահություն և հեղինակություն տուրիստական բիզնեսի ոլորտում: «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ ներգնա և արտագնա տուրիզմ, ավտոմեքենաների վարձույթ, հյուրանոցների ամրագրում, տրանսպորտային ծառայություններ:

Ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, աշխատանքների կատարման բարձր որակ, պատասխանատվություն և ազնվություն. ահա այն սկզբունքները, որոնք ընկած են մեր ընկերության հաջողությունների գրավականի հիմքում: