Լաստիվեր, Յելլ Էքսթրիմ Պարկ

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 9 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Լաստիվեր – Յելլ Էքսթրիմ Պարկ (զիփլայն, ձիավարություն, պարագլայդինգ և այլն) – Երևան

Հեռավորությունը

160 կմ

Տևողությունը

9 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Լաստիվեր / Տեղանքը թաքնված է սաղարթախիտ անտառի մեջ: Ժայռերի խորքից բխող գետը, սլացիկ ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Տեղի Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում: Այժմ Լաստիվերին հարակից տարածքում զարգացում են ապրում ժամանակակից տուրիստական կենտրոնները՝ իրենց ծառայություններն առաջարկելով էքստրեմալ տուրիզմի սիրահարներին:

Քարտեզ

Լուսանկարներ