Հաղպատ, Սանահին, Օձուն

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 4 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Հաղպատի վանական համալիր – Սանահինի վանական համալիր – Օձունի տաճար – Երևան

Հեռավորությունը

220 կմ

Տևողությունը

4 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Հաղպատի վանական համալիր / Հաղպատը հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր է, նախկին համալսարան Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից – 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն:

Սանահինի վանական համալիր / Սանահինի վանքային համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում: Այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք): 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ:

Օձունի տաճար / Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ:

Քարտեզ
Լուսանկարներ