Ծաղկաձոր, Կեչառիսի վանք

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 3-4 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Ծաղկաձոր – Ծաղկաձորի ճոպանուղի – Կեչառիսի վանքային համալիր – Երևան

Հեռավորությունը

60 կմ

Տևողությունը

3-4 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Ծաղկաձոր / Ծաղկաձորը քաղաք է Հայաստանի Կոտայքի մարզում։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան: Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։

Ծաղկաձորի ճոպանուղի / Ծաղկաձորի ճոպանուղին բազկաթոռային ճոպանուղի է՝ տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքում: Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր, ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ:

Կեչառիսի վանքային համալիր / Կեչառիսի վանքային համալիրը Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։

Քարտեզ
Լուսանկարներ