Արագած, Ամբերդ, Վահրամաշեն

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 4 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Արագած լեռ – Քարի լիճ – Ամբերդ ամրոց – Վահրամաշեն եկեղեցի – Երևան

Հեռավորությունը

60 կմ

Տևողությունը

4 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Արագած լեռ / Արագածը հրաբխային քառագագաթ լեռ է Հայաստանի կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում:

Քարի լիճ / Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 քառ. կմ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Ամբերդ ամրոց / Ամբերդը միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է (10-րդ դար) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում: Ներկայումս գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք:

Վահրամաշեն եկեղեցի / Վահրամաշեն եկեղեցին, երբեմն նաև՝ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։ Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։

Քարտեզ
Լուսանկարներ