Սաղմոսավանք, Հովհաննավանք, Օշական

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 4 -5 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Սաղմոսավանք – Հովհաննավանք – Հայոց այբուբենի հուշարձան – Օշական – Երևան

Հեռավորությունը

60 կմ

Տևողությունը

4-5 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Սաղմոսավանք / Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է և գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Այն կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:

Հովհաննավանք / Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։

Հայոց այբուբենի հուշարձան / Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։

Օշական / Օշական գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Գյուղում է գտնվում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, ուր երեք տարի անց՝ 443 թ.-ին Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 1875-1879 թթ.-ին Գևորգ Դ կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում։

Քարտեզ
Լուսանկարներ