Երկար շրջայց Երևանում

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 8-9 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Ծիծեռնակաբերդ – Մայր Հայաստան – Մատենադարան – Կասկադ – Օպերա – Հանրապետության Հրապարակ – Վերնիսաժ – Չորացրած մրգի հայկական շուկա – Արարատ Կոնյակի Գործարան – «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան – Էրեբունի բերդաքաղաք – Դալմա Գարդեն Մոլ

Հեռավորությունը

40 կմ

Տևողությունը

8-9 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը:
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը: Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։

Քարտեզ
Լուսանկարներ