Տաթև, Ճոպանուղի, Արենի

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 10-12 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Տաթևի վանք – «Տաթևեր» ճոպանուղի – Արենիի Գինու Գործարան – Երևան

Հեռավորությունը

250 կմ

Տեւողությունը

10-12 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Տաթևի վանք / Տաթևի վանքը հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.: Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XIIդ. վերջին վանքը նորոգվել է։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ.-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ XIVդ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։

«Տաթևեր» ճոպանուղի / Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։«ՏաԹեւեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երեւանից՝ 250 կմ հարավ:

Արենիի գինու գործարանը / Արենի գինու գործարան գտնվում է Արենի գյուղում՝ Վայոց Ձորի մարզում: Արենի գյուղը հայտնի է իր գինիների լավագույն տեսակներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում:

Քարտեզ
Լուսանկարներ