Սևան, Հայրավանք, Նորատուս

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 5-6 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Սևանա լիճ – Սևանավանք – Հայրավանք – Նորատուսի խաչքարերի համալիր – Երևան

Հեռավորությունը

100 կմ

Տևողությունը

5-6 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Սևանա լիճ / Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ լիճն է: Լճի քաղցրահամ ջուրը հանդիսանում է երկրի ջրային պաշարների առաջին և անգնահատելի աղբյուրը: Լիճը կազմված է Մեծ Սևանից` խորությունը մինչև 58.7 մետր, հայելու մակերեսը` մոտ 1032 քառակուսի կիլոմետր, և Փոքր Սևանից` խորությունը մինչև 98.7 մետր, մակերեսը` 383 քառակուսի կիլոմետր: Սևանա լճի հայելու ընդհանուր մակերեսը մոտ 1416 քառակուսի կիլոմետր է: Լիճը սնվում է 28 գետի և երկու խոշոր աղբյուրների հոսքերով, լճի հայելու վրա մթնոլորտային տեղումներով ու ստորերկրյա ջրերով: Սևանա լճից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է:

Սևանավանք / Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ.: Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը` գրված 874թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

Հայրավանք / Հայրավանք IX-XIIդդ. վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին, քառակոնք է, 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով։ XIIդ. վերջին կառուցված գավիթը, պատկանում է երկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան աբսիդը։ Գավիթն ունի երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից։ Վանքի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211թ.-ին։ Հայրավանքի տարածքում պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի։ Ամենավաղ նյութը վաղ բրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է։ Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ։ Հայտնաբերվել են նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։ Հիմքեր կան ենթադրելու, որ Հայրավանքի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերղ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ։

Նորատուսի խաչքարերի համալիր / Գավառագետի աջ ափին, Գավառից 5կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IXդ. վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, VIIդ. շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար IX-Xդդ., եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XIդդ., ճարտարապետ Խաչատուր)։ Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։

Քարտեզ
Լուսանկարներ