Սևան, Դիլիջան, Հաղարծին, Պարզ լիճ

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 9-10 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Սևանա լիճ – Դիլիջան – Հաղարծին վանքային համալիր – Պարզ լիճ – Երևան

Հեռավորությունը

150 կմ

Տեւողությունը

9-10 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Սևանա լիճ / Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ լիճն է: Լճի քաղցրահամ ջուրը հանդիսանում է երկրի ջրային պաշարների առաջին և անգնահատելի աղբյուրը: Լիճը կազմված է Մեծ Սևանից` խորությունը մինչև 58.7 մետր, հայելու մակերեսը` մոտ 1032 քառակուսի կիլոմետր, և Փոքր Սևանից` խորությունը մինչև 98.7 մետր, մակերեսը` 383 քառակուսի կիլոմետր: Սևանա լճի հայելու ընդհանուր մակերեսը մոտ 1416 քառակուսի կիլոմետր է: Լիճը սնվում է 28 գետի և երկու խոշոր աղբյուրների հոսքերով, լճի հայելու վրա մթնոլորտային տեղումներով ու ստորերկրյա ջրերով: Սևանա լճից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է:

Դիլիջան / Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։ Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հանգստացողների վրա: Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։

Հաղարծին վանքային համալիր / Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։ Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։

Պարզ լիճ / Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Շրջապատված է անտառներով։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C:

Քարտեզ
Լուսանկարներ