Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

Տուրի տևողությունը՝ 13-15 ժամ
Նկարագրություն

Ուղղությունը

Երևան – Խոր Վիրապի վանք – Նորավանք – Տաթևի վանք – «Տաթևեր» ճոպանուղի – Երևան

Հեռավորությունը

280 կմ

Տևողությունը

13-15 ժամ

Տրանսպորտը

Ուղևորափոխադրումներն իրականացվում են հարմարավետ ավտոմեքենաներով (Sedan, Minivan), որոնք հագեցած են A/C, GPS, Wi-Fi համակարգերով:

Խոր Վիրապ վանք-ամրոց / Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ 642թ-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։

Նորավանք / Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Համալիրի գլխավոր Ս.Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։

Տաթևի վանք / Տաթևի վանքը հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.: Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XIIդ. վերջին վանքը նորոգվել է։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ.-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ XIVդ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։

«Տաթևեր» ճոպանուղի / Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։«ՏաԹեւեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երեւանից՝ 250 կմ հարավ:

Քարտեզ
Լուսանկարներ