Շվեյցարիա Դասական Մաքսի

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

8 oր
14.07.18,18.08.18,15.09.18
Երևան
Ցյուրիխ
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Ցյուրիխ-Լյուցեռն-Շտայն Ամ Ռայն- Ռայնֆելդեն- Կոլմար- Բազել- Ինտերլակեն- Բեռն- Ֆրիբուր- Գրյույեր- Շիլիոնի ամրոց – Մոնտրե – Ժնև- Ցյուրիխ

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Սնունդ նախաճաշ
  • Կացություն 3-4 աստղանի հյուրանոցներում՝ նախաճաշով
  • Խմբային փոխադրում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան՝ ժ. 10.00-12.40 ժամանումների և ժ. 14.00-18.00 մեկնումների չվերթներին համապատասխան
  • Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի՝ ռուսախոս ուղեկցորդի հետ
  • Էքսկուրսիաներ լիցենզավորված ռուսախոս ուղեկցորդի հետ դեպի Ցյուրիխ, Բեռն, Ժնև
  • Զբոսանք խմբի ուղեկցորդի հետ. Գրյույեր
Գրաֆիկ

Օր 1 Ցյուրիխ

Ժամանում Ցյուրիխի օդանավակայան: Հանդիպում խմբի ռուսալեզու ուղեկցորդի հետ: Խքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ քաղաքում: Տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց Ցյուրիխի (կամ շրջակայքի) հյուրանոցում:

ՕՐ 2 Ցյուրիխ -Շտայն Ամ Ռայն-Լյուցեռն

Նախաճաշ հուրանոցում: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում կազմակերպվում է ուղևորություն դեպի Ռեյնիի ջրվեժը և հեքիաթային փոքր քաղաք Շտայն Ամ Ռայն՝ տեղակայված Ռեյն գետի ափին: Օրվա երկրորդ կեսին էքսկուրսիա պատմական Լյուցեռն՝ հայտնի իր փայտե կամուրջներով և հնագույն սայրերով՝ ուղղված դեպի Ռեյմս գետը: Ազատ ժամանակ: Վերադարձ Ցյուրիխի հյուրանոց:

Օր 3Բազել-Ռայնֆելդեն

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Բազել: Ազատ ժամանակ քաղաքում: Մեկնում Ռայնֆելդեն: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ փոքրիկ հեքիաթային Ռայնֆելդեն քաղաքում՝ տեղակայված Գերմանիայի հետ սահմանագծին: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4 Կոլմար

Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա ք.Կոլմար (Ֆրանսիա): Կոլմարը էլզասական գեղանկարչական քաղաք է՝ հրաշալի պահպանված հին թաղամասերով։ Քաղաքում բազմաթիվ կառուցներ կան, որոնք ստեղծվել են դեռևս Միջնադարի և Վերածննդի դարաշրջանում: Քաղաքը ստացել է «Փոքրիկ Վենեցիա» անվանումը՝ շնորհիվ միջնադարյան փողոցներով անցնող գետերի: Երբեմնի ժամանկներում Կոլմարը դրախտ էր նկարիչների համար. Այստեղ էր աշխատում Մարտին Շոնգաուերը՝ հայտնի «Տիրամայրը վարդապատ տաղավարում» ուշ միջնադարյան գեղանկարչական երկի հեղինակը: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանկ: Վերադարձ հյուրանոց:

Օր 5 Ինտերլակեն-Բեռն

Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ: Ինտերլակենը տեղակայված է Շվեյցարիայի սրտում, Թունա և Բրիենց լճերի միջև: Ազատ ժամանակ:
Մեկնում Բեռն: Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ կարող եք տեսնել երկրի ամենաբարձր տաճարը, ժամացույցով աշտարակը (Ցիտգլոգե), Արջի որջը: Բեռնը գտնվում է տարբեր մշակույթների խաչմերուկում: Բեռնը և քաղաք-թանգարան է, և արդի ակտիվ քաղաքականությամբ ապրող քաղաք է: 1848 թ-ին Բեռնը դարձավ նոր Շվեցարական դաշնային պետության դաշանյին քաղաք։ Տեղավորում և գիշերակաց Բեռնի հյուրանոցում:

Օր 6 Ֆրիբուրգ-Գրույեր

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ֆրիբուրգ, որը հիմնադրվել է 1157 թ. և գրավում է իր՝ Եվրոպայի ամենա հետաքրքիր և հարուստ, պահպանված գոթական միջնադարյան ճարտարապետությամբ: Քաղաքը տեղակայված է լեռան լանջին, իսկ բուն քաղաքը կարծես թաքնված է կանաչ բուսականության մեջ: Գրույերը գեղատեսիլ միջնադարյան փոքր քաղաք է՝ Ալպերի մոտակայքում: Այցելություն տեղական պանրի գործարան: Կա հնարավորություն ճաշակել հայտնի շվեյցարական պանրի տեսականին, ինչպես նաև գնել: Ազատ ժամանկ: Մեկնում Ժնևի շրջակայք: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

Օր 7Ժնև

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ժնև: Էքսկուրսիա Ժնևում: Ազատ ժամանակ Ժնևում: Էքսկուրսիա գեղատեսիլ քաղաք Մոնտրե՝ Ժնև լճի ափին և Շիլոնի ամրոց:
Այցելություն շոկոլադի գործարան, որտեղ ականատես կդառնաք հայտնի Շվեյցարական շոկոլադի արտադրությանը, ինչպես նաև կարող եք համտեսել և գնել գործարանային գներով: Մեկնում Ցյուրիխ: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

Օր 8Ցյուրիխ

Նախաճաշ հուրանոցում: Տեղափոխում Ցյուրիխի օդանավակայան:

Տեղավորում: 2 գիշեր Ցյուրիխում- 2 գիշեր Ռեյնֆելդենում-1 գիշեր Բեռնում- 1 գիշեր Ժնևում- 1 գիշեր Ցյուրիխում

Տուրին կարող են մասնակցել 4 տարեկանից բարձր երեխաներ։

Քարտեզ
Լուսանկարներ