Իտալիա-Շվեյցարիա

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

7 գիշեր / 8 օր
03.03.2018-31.10.2018
Երևան
Բոլոնիա
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Բոլոնյա-Ռիմինի-Միլան -(Վերոնա)-Լիխտենշտեյնի Իշխանություն-Ցյուրիխ-(Լյուցեռն)-(Շտայն Ամ Ռայն և Հռենոսի ջրվեժ )-Բեռն-Մոնտրե-Թուրին-Բոլոնյա

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Կեցություն 3-4 աստղանի հյուրանոցում: Նախաճաշ:
  • Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան (բոլոր չվերթներին համապատասխան)
  • Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով ռուսախոս օգնականի ուղեկցությամբ
  • Էքսկուրսիաներ ռուսախոս գիդի ուղեկցությամբ Միլանում և Ցյուրիխում
  • Այց Թուրին, Բոլոնյա, Բեռն, Լիխտենշտեյն՝ ռուսախոս ուղեկցորդի հետ
Գրաֆիկ

Մեկնումները յուրաքանչյուր շաբաթ 2018 03.03.2018-31.10.2018

Օր 1 (շաբաթ) Բոլոնյա

Հանդիպում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ՝ Europe Voyage ցուցատախտակով: Տեղափոխում երկաթգծով և տեղաբաշխում Ռիմինիի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2Միլան

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Մայր Տաճարը, Սֆորցեսկո ամրոցը, Լա Սկալա հայտնի թատրոնը, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահը: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Լա Սկալա թատրոնում, նաև հնարավոր է կազմակերպել լրացուցիչ այց դեպի Մաջորե լիճը, որը հայտնի է իր վեհ Բոռոմեո պալատով՝ տեղակայված Իզոլա Բելլա կղզու վրա: Վերադարձ Միլան: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 3Միլան-(Վերոնա)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ գնումներ կատարելու համար: Ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Վերոնա և Գարդա լիճ՝ աշխարհի ամենահրաշալի քաղաքներից մեկը, Ռոմեո և Ջուլիետի հայրենիքը: Վերադարձ Միլան: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4Լիխտենշտեյն-Ցյուրիխ

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից ուղեբեռով: Մեկնում Ցյուրիխ: Ճանապարհին կանգ Լիխտենշտեյնի Իշխանությունում: Լիխտենշտեյնը փոքրիկ հիասքանչ քաղաք է, որի երեք քառորդ մասը զբաղեցնում են լեռները: Մայրաքաղաքի պատմական կենտրոնի դիտում խմբի ուղեկցորդի հետ: Տեղափոխում Ցյուրիխ՝ Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն: Էքսկուրսիա քաղաքի պատմական կենտրոնում գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց Ցյուրիխի հյուրանոցում:

Օր 5Շտայն Ամ Ռայն և Հռենոսի ջրվեժ -Լյուցեռն

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում օրվա առաջին կեսին լրացուցիչ ուղևորություն դեպի Հռենոսի ջրվեժ և հեքիաթային քաղաք Շտայն Ամ Ռայն՝ տեղակայված Հռենոս գետի ափին: Օրվա երկրորդ կեսին լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Լյուցեռնում: Էքսկուրսիա Լյուցեռնի պատմական մասում՝ հայտնի իր փայտե կամուրջներով և հնագույն սայրերով՝ուղղված դեպի Ռեյմս գետը : Ազատ ժամանակ: Վերադարձ Ցյուրիխի հյուրանոց:

Օր 6Բեռն-Մոնտրե

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից ուղեբեռով: Մեկնում Բեռն: Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ կարող եք տեսնել երկրի ամենաբարձր տաճարը, ժամացույցով աշտարակը (Ցիտգլոգե), Արջի որջը: Մեկնում Իտալիա, ճանապարհին կանգ Մոնտրե քաղաք-հանգստավայրում՝ Ժնև լճի ափին: Տեղավորում և գիշերակաց Թուրինի հյուրանոցում:

Օր 7Թուրին-Բոլոնյա

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Թուրին՝ Պիեմոնտ մարզի կենտրոն, 2006 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Զբոսանք Թուրինի պատմական կենտրոնում խմբի ուղեկցորդի հետ՝ Պիացցա Կաստելլո հրապարակի, Պալացցո Ռեալեի, Սավոյական դինաստիայի թագավորական պալատի, Պալացցո Մադամայի, Մայր Տաճարի, Մոլե-Անտոնելլիանայի դիտում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Թագավորական պալատում: Մեկնում Բոլոնյա: Տեղավորում և գիշերակաց Բոլոնյաի հյուրանոցում:

Օր 8Բոլոնյա

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Քարտեզ
Լուսանկարներ