Իտալիա Դասական

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

7 գիշեր / 8 օր
03.03.2018-31.10.2018
Երևան
Հռոմ
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Հռոմ-(Նեապոլ,Պոմպեյ)-Ֆլորենցիա-Մոնտեկատինի-Տերմե-(Պիզա)-(Սիենա-Սան Ջիմինյանո)-Բոլոնյա-Վենետիկ-Միլան

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Հյուրանոցային կեցություն՝ 3* նախաճաշով
  • Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան բոլոր չվերթների համար
  • Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով
  • Ռուսախոս օգնականի ուղեկցությունը ողջ ուղեվորության ընթացքում
  • Էքսկուրսիաներ ռուսախոս գիդի ուղեկցությամբ Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Վատիկանում
  • Զբոսանք խմբի ուղեկցորդի հետ Բոլոնյայում
Գրաֆիկ

Ժամանման ամսաթվեր՝ ամեն շաբաթ՝ շաբաթ օրերին 2018
Ամառային սեզոն՝ 03.03.2018-31.10.2018

Օր 1 (շաբաթ)Հռոմ

Ժամանում Հռոմի օդանավակայան: Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում: Ազատ ժամանակ:

Օր 2Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Օրվա առաջին կեսին ցանակացողների համար կազմկերպվում է Էքսկուրսիա դեպի անտիկ աշխարհի մայրաքաղաք Հռոմ: Ազատ ժամանակ: Ամփոփիչ էքսկուրսիա դեպի Հռոմ: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք Պիացցա Նավոնան, Պանթեոնը, Պիացցա Վենեցիան, Կոլիզեումը, Հռոմեական Ֆորումը: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար լրացուցիչ կազմկերպվում է «Գիշերային Հռոմ» էքսկուրսիա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

Օր 3Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Հռոնում: Կազմկերպվում է հավելյալ էքսկուրսիա դեպի Նեապոլ-Պոմպեյ: Հսկայական Պոմպեյ քաղաքը անմոռանալի տպավորություններ կթողնի Ձեր վրա՝ Ձեզ տեղափոխելով Հին Հռոմի դարաշրջան: Նեապոլը դրախտ է գուրմանների համար, այստեղ կարելի է փորձել ամենաթարմ ծովամթերքը: Նեապոլը նաև ամենաիսկական պիցցա Մարգարիտայի հայրենիքն է, որը պատրաստվում է փայտի վառարաններում: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

Օր 4Հռոմ-Ֆլորենցիա

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Վատիկանի թանգարաններում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Մեկնում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենագեղեցիկ և ամենախոշոր իտալական քաղաքներից է, Վերածննդի հայրենիք: Այստեղ ապրել և ստեղածագործել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դանթեն, Միքելանջելոն և այլք: Էքսկուրսիա Ֆլորենցիայի պատմական հատվածում, որտեղ կարող եք տեսնել Սինյորիի հրապարակը, Պալացցո Վեկկիոն, Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը, Սանտա Կրոչե բազիլիկը՝ աշխարհին հայտնի ֆլորենտացիներ Միքելանջելոյի, Մաքիավելիի, Գալիլեյի տապաններով: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Ուֆֆիցի պատկերասրահում: Տեղավորում և գիշերակաց Մոնտեկատինիի հյուրանոցում:

Օր 5Ֆլորենցիա-(Սիենա-Սան Ջիմինյանո)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ ցանկության դեպքում լրացուցիչ էքսկուրսիա քաղաք Սիենայում և Սան Ջիմինյանոյում՝ բազմադարյան պատմությամբ գեղեցիկ քաղաքներում: Շատերը Սիենան համարում են ամենագրավիչ վայրը Տոսկանայում՝ կառուցված երեք բլրի վրա: Քաղաքի պատմական կենտրոնը ցանկալի է ուսումնասիրել զբոսնելիս՝ քայլ առ քայլ բացահայտելով զարմանահրաշանկյունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սան Ջիմինյանոն պահպանում է որպես տոսկանական ճարտարապետության մարգարիտ: 11-13-րդ դարերի 72 աշտարակներից պահպանվել են միայն 15-ը, որոնք խորհրդանշում են այստեղ ապրած ընտանիքների հզորությունն ու հարստությունը: Եվ հենց դրանք էլ մագնիսի նման ձգում են ամբողջ աշխարհի միլիոնավոր տուրիստների: Վերադարձ Մոնտեկատինիի հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6(Պիզա)-Բոլոնյա

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Պիզա: Օրվա երկրորդ կեսին մեկնում Բոլոնյա: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում Էմիլիա Ռոմանիա մարզի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7Վենետիկ

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Վենետիկ: Էքսկուրսիա Վենետիկում՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, որտեղ կտեսնեք Սուրբ Մարկոսի հրապարակը, Սուրբ Մարկոսի տաճարը, Կամպանիլեն՝ Վենետիկի ամենաբարձր կառույցը: Այց ապակու արտադրամաս, վարպետի աշխատանքին հետևելու, ինչպես նաև իսկական վենետիկյան ապակի ձեռք բերելու հնարավորություն: Եվ, իհարկե, Վենետիկի էկզոտիկ փոխադրամիջոցով՝ գոնդոլայով, նավարկություն, որի ընթացքում հնարավոր է տեսնել Վենետիկի հեռավոր անցյալը: Տեղափոխում Միլան երկաթգծով: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 8Միլան

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

* Որոշ տեխնիկական պատճառներով էքսկուրսիաների անցկացման օրակարգը կարող է փոփոխվել:
** Ցուցահանդեսների անցկացման շրջանում հնարավոր է տեղակայումը քաղաքի ծայրամասերում:
*** Հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում Րիմինիի փոխարեն հնարավոր է տեղակայումը Էմիլիա-Ռոմանիա շրջանի ցանկացած քաղաքներից մեկում:

Քարտեզ
Լուսանկարներ