Եվրոպա Գրանդ Տուր

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

15 օր
15.06.18 - 26.10.18
Երևան
Միլան
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Երկրներ` Իտալիա – Ֆրանսիա – Բելգիա – Հոլանդիա – Գերմանիա

Քաղաքներ` Միլան( Մաջորե լիճ)-Ստրասբուրգ-Փարիզ ( Դիսնեյ Լէնդ)-Բրյուսել-Ամստերդամ-(Վոլենդամ)-Մայնի Ֆրանկֆուրտ-Մյունխեն-Վերոնա-Միլան

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Սնունդ նախաճաշ
  • Կեցություն՝ 3*-4* աստղանի հյուրանոցներում
  • Խմբակային տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան( ապտ Մալպենսի բոլոր չվերթների համար)
  • Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի՝ ռուսախոս ուղեկցորդ-օգնականի հետ
  • Էքսկուրսիաներ Փարիում ( 2 ժամ), Բրյուսելում ( 2 ժամ), Ամստերդամում( 2 ժամ), Միլանում ( 2 ժամ)՝ ռուսախոս ուղեկցորդի հետ
  • Զբոսանքներ խմբի ուղեկցորդի հետ՝ Սան-Մարինո, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն
Գրաֆիկ

Ժամանման ամսաթվեր՝ 15.06.18,06.07.18,20.07.18,10.08.18,14.09.18,28.09.18,12.10.18,26.10.18

ՕՐ 1 Միլան

Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ՝ Europe Voyage ցուցատախտակով: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2 Միլան

Նախաճաշ հուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 3 Միլան

Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում ռուսախոս գիդի ուղեկցությամբ, Մայր Տաճարի, Սֆորցեսկո ամրոցի, Լա Սկալա հայտնի թատրոնի, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահի դիտում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Իտալիայի ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Մաջորե լիճը, որը հայտնի է իր վեհ Բոռոմեո պալատով՝տեղակայված Իզոլա Բելլա կղզու վրա: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4 Ստրասբուրգ

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ստրասբուրգ՝ «միացյալ Եվրոպայի մայրաքաղաք», անհավանական գեղեցիկ և լավ պահպանված հնագույն քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը տեղակայված է կղզու վրա՝ ձևավորված Իլ գետով, որը թափվում է Ռեյն գետի մեջ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5 Փարիզ

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Փարիզ: Ավտոբուսով էքսկուրսիա քաղաքում, որի ընթացքում կարող եք հիանալ Լուվրի, Փարիզի Աստվածամոր տաճարի և քաղաքի այլ տեսարժան վայրերի գեղեցկությամբ: Ազատ ժամանակ, ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճարում և Լատինական թաղամասում: Տեղավորում հյուրանոցում: Լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Փարիզ» էքսկուրսիա: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6 Փարիզ

Նախաճաշ հուրանոցում: Ազատ օր: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Վերսալ և Մոնմարտր, իսկ օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա հայտնի Լուվր թանգարանում: Վերադարձ հյուրանոց: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարե: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7 Բրյուսել

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանկալեզու բնակչության կղզյակ է, նվաճողների նկատմամբ անհնազանդության պատմական սիմվոլ: Քաղաքը սրտաձև է կառուցվել: 1979 թ. Բրյուսելն իր մեջքի ետևում ուներ արդեն հազարամյակների պատմություն: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Գրան Պլյասում, դուք կտեսնեք Ռատուշան, «Միզող տղայի» արձանը, որը դարձել է Բրյուսելի սիմվոլը, Սաբլոնի Տիրամոր եկեղեցին, Բրյուսելի մեկ այլ սիմվոլ Ատոմիումը: Տեղավորում Ամստերդամի մերձակայքի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 8 Ամստերդամ

Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա քաղաքում: Այց Ադամանդի գործարան: Ցանկության դեպքում նավով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Վերադարձ և գիշերակաց հյուրանոցում:

Օր 9 Վոլենդամ- Զաանսե Սխանս

Նախաճաշ հուրանոցում: Ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Վոլենդամ և Զաանսե-Սխանս քաղաքներում: 5 ջրաղաց գեղեցկացնում են Զաանի ափերը: Զաանսե-Սխանսը ազգային թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ մարդիկ ապրում են՝ պահպանելով դարերից եկած ավանդույթները, կրում են ազգային հագուստ ու կոշիկ, պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիաներով: Հրաշալի պահպանված կառույցները 17-18-րդ դարերի հոլանդական կյանքի վառ օրինակ են: Տները, նավաշինարանները, ջրաղացները տարեկան հարյուր հազարավոր տուրիստների են գրավում: Այսօր Վոլենդամը հայտնի է որպես ազգային տուրիստական կենտրոն, «իսկական Հոլանդիայի» սիմվոլ: Ամեն տարի այստեղ ավելի քան 2 միլիոն տուրիստ է այցելում՝ տեսնելու փոքրիկ ազգային տնակները, հին եկեղեցիները, գեղեցիկ ջրանցքները: Տեղափոխում Ֆրանկֆուրտ-նա-Մայնե: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 10 Ֆրանկֆուրտ-նա -Մայնե-Մյունխեն

Նախաճաշ հուրանոցում: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն խմբի ուղեկցորդի հետ: Տեղափոխում Մյունխեն: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն Մյունխենում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 11 (Նոյշվայնշտայն ամրոց)-Վերոնա

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում քաղաք Ֆյուսեն: Ազատ ժամանակ քաղաքում: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Նոյշվայնշտայն ամրոց: Հրաշալի Նոյշվայնշտայն ամրոցը կարծես մի հեքիաթ-ամրոց է՝ տեղակայված Ալպերի ձյունե բարձունքների միջև: Ամրոցը՝ ամենաանսովոր կառույցներից մեկը, ավելի շատ երազանքի է նման քան իրականությանը: Ամրոցը հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլ նաև նրանով, որ այն դարձել է Ուոլթ Դիսնեյի «Քնած Գեղեցկուհի» մուլտֆիլմի ամրոցի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 12 Վերոնա-Վենետիկ

Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնայի կենտրոնում: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա քաղաք Վենետիկում: Վերադարձ Միլան: Տեղավորում Միլանի մերձակայքի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 13 Միլան

Նախաճաշ հուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 14 Միլան

Նախաճաշ հուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 15 Միլան

Նախաճաշ հուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Ծրագիրը նախատեսված է 15 օրվա և 14 գիշերվա համար՝ շաբաթ օրվաից չորեքշաբթի:

Քարտեզ
Լուսանկարներ