Եվրոպա Գրանդ Տուր

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

12 օր
16.06.18 - 27.10.18
Երևան
Ռիմինի
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Երկրներ: Իտալիա – Ֆրանսիա – Բելգիա – Հոլանդիա – Գերմանիա

Քաղաքներ: Ռիմինի-Միլան –(Մաջորե լիճ)- Ստրասբուրգ – Փարիզ -Բրյուսել – Ամստերդամ – (Վոլենդամ) – Մայնի Ֆրանկֆուրտ – Մյունխեն – Վերոնա (Վենետիկ)– Միլան-Ռիմինի

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Սնունդ, նախաճաշ
  • Կեցություն՝ 3*-4* աստղանի հյուրանոցներում
  • Խմբակային տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան( ապտ Մալպենսի բոլոր չվերթների համար)
  • Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի՝ ռուսախոս ուղեկցորդ-օգնականի հետ
  • Էքսկուրսիաներ Միլանում, Փարիզում, Բրյուսելում, Ամստերդամում՝ ռուսախոս ուղեկցորդի հետ
  • Զբոսանքներ խմբի ուղեկցորդի հետ՝ Սան-Մարինո, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն
Գրաֆիկ

Ժամանման ամսաթվեր՝ 16.06.18,07.07.18,21.07.18,11.08.18,15.09.18,29.09.18,13.10.18,27.10.18

Օր 1Ռիմինի

Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ՝ Europe Voyage ցուցատախտակով: Ուցևորություն Սան-Մարինո: Շրջայց քաղաքի պատմական կենտրոնում՝ խմբի ուղեկցորդի հետ: Տեղավորում հյուրանոցում՝ Ռիմինիի արվարձաններում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2Միլան

Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում ՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ, Մայր Տաճարի, Սֆորցեսկո ամրոցի, Լա Սկալա հայտնի թատրոնի, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահի դիտում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Իտալիայի ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Մաջորե լիճը, որը հայտնի է իր վեհ Բոռոմեո պալատով՝ տեղակայված Իզոլա Բելլա կղզու վրա: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 3Ստրասբուրգ

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ստրասբուրգ՝ «միացյալ Եվրոպայի մայրաքաղաք», անհավանական գեղեցիկ և հիանալի պահպանված հնագույն քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը տեղակայված է կղզու վրա՝ ձևավորված Իլ գետով, որը թափվում է Ռեյն գետի մեջ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4Փարիզ

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Փարիզ: Ավտոբուսով էքսկուրսիա քաղաքում, որի ընթացքում կարող եք հիանալ Լուվրի, Փարիզի Աստվածամոր տաճարի և քաղաքի այլ տեսարժան վայրերի գեղեցկությամբ: Ազատ ժամանակ, ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճարում և Լատինական թաղամասում: Տեղավորում հյուրանոցում: Լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Փարիզ» էքսկուրսիա: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5Փարիզ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Վերսալ և Մոնմարտր, իսկ օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա հայտնի Լուվր թանգարանում: Վերադարձ հյուրանոց: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարե: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6Բրյուսել

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանկալեզու բնակչության կղզյակ է, նվաճողների նկատմամբ անհնազանդության պատմական սիմվոլ: Քաղաքը սրտաձև է կառուցվել: 1979 թ. Բրյուսելն իր մեջքի ետևում ուներ արդեն հազարամյակների պատմություն: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Գրան Պլյասում, դուք կտեսնեք Ռատուշան, «Միզող տղայի» արձանը, որը դարձել է Բրյուսելի սիմվոլը, Սաբլոնի Տիրամոր եկեղեցին, Բրյուսելի մեկ այլ սիմվոլ՝ Ատոմիումը: Տեղավորում հյուրանոցում՝ Ամստերդամի արվարձաններում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7Ամստերդամ

Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական շրջայց քաղաքով: Այցելություն Ալմաստի գործարան: Հավելավճարով առաջարկվում է նավակով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց:

Օր 8Վոլենդամ- Զաանսե Սխանս

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով առաջարկվում է այցելել Վոլենդամ և Զաանս Սխանս քաղաքներ: Հինգ հողմաղաց զարդարում են Զաանսի ափերը, հիշեցնելով այն ժամանակների մասին երբ քամու ուժգնությունից էր կախված Զաանսի արդյունավետությունը: Զաանս Սխանսը էտնոգրաֆիկ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ գյուղացիները ապրում են պահպանելով դարավոր ավանդույթները՝ հագնում են ժողովրդական հագուստ և իրենց իսկ արտադրության փայտյա կոշիկներ (կլոմպ), պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիայով: Լավ պահպանված շենքերը վառ օրինակ են 17-18 դարերի հոլանդական կյանքի: Հին հողմաղացները, տները հարյուր հազարավոր տուրիստներ են ներգրավում ամեն տարի: Այսօր Վոլենդամը հայտնի է ինչպես էտնոգրաֆիկ տուրիստական կենտրոն՝ «Իրական Հոլանդիայի» խորհրդանիշ: Ամեն տարի այստեղ են գալիս ավելի քան 2 միլլիոն զբոսաշրջիկ, որպեսզի տեսնեն փոքրիկ ժողովրդական տնակները, որոնց պատուհանները զարդարված են ինչպես ցուցահանդեսի ցուցափեղկ, հին եկեղեցիները, հարմարավետ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ ջրանցքերը, բարձրացող կամուրջները և հայտնի նավահանգիստը՝ որտեղ կարելի է հանդիպել բոլոր տեսակի ձկնորսական նավեր: Մեկնում Մայնի Ֆրանկֆուրտ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

Օր 9Մայնի Ֆրանկֆուրտ -Մյունխեն

Նախաճաշ հուրանոցում: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն խմբի ուղեկցորդի հետ: Տեղափոխում Մյունխեն: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն Մյունխենում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 10(Նոյշվայնշտայն ամրոց)-Վերոնա

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆյուսսեն քաղաք: Ազատ ժամանակ քաղաքում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ: Դղյակի մասին խոսում են ինչպես իրականացած հեքիաթի մասին, որը գտնվում է Բավարիայի ձնածածկ Ալպերում: Դղյակը կարծես թե ոսկորից տաշված լինի, նման է երազի այլ ոչ թե իրականության: Դղյակը հայտննի է ոչ միայն իր պատմությամբ այլ նաև դարձել է ՈՒոլթ Դիսնեյի Քնած Դշխուհին մուլտֆիլմի դղյակի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

Օր 11Վերոնա-(Վենետիկ)-Ռիմինի

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնա քաղաքի կենտրոնում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Վենետիկ: Մեկնում Ռիմինի: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

Օր 12Ռիմինի

Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհում օդանավակայան:

Քարտեզ
Լուսանկարներ