Իտալիա – Ֆրանսիա – Բելգիա – Հոլանդիա – Գերմանիա
Միլան –Մաջորե լիճ- Ստրասբուրգ – Փարիզ – Դիսնեյ լէնդ-Բրյուսել – Ամստերդամ – (Վոլենդամ) – Ֆրանկֆուրտ – Մյունխեն – Վերոնա – Միլան
Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ՝ Europe Voyage ցուցատախտակով: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում ռուսախոս գիդի ուղեկցությամբ, Մայր Տաճարի, Սֆորցեսկո ամրոցի, Լա Սկալա հայտնի թատրոնի, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահի դիտում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Իտալիայի ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Մաջորե լիճը, որը հայտնի է իր վեհ Բոռոմեո պալատով՝ տեղակայված Իզոլա Բելլա կղզու վրա: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ստրասբուրգ՝ «միացյալ Եվրոպայի մայրաքաղաք», անհավանական գեղեցիկ և հիանալի պահպանված հնագույն քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը տեղակայված է կղզու վրա՝ ձևավորված Իլ գետով, որը թափվում է Ռեյն գետի մեջ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Փարիզ: Ավտոբուսով էքսկուրսիա քաղաքում, որի ընթացքում կարող եք հիանալ Լուվրի, Փարիզի Աստվածամոր տաճարի և քաղաքի այլ տեսարժան վայրերի գեղեցկությամբ: Ազատ ժամանակ, ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճարում և Լատինական թաղամասում: Տեղավորում հյուրանոցում: Լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Փարիզ» էքսկուրսիա: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Վերսալ և Մոնմարտր, իսկ օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա հայտնի Լուվր թանգարանում: Վերադարձ հյուրանոց: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարե: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանկալեզու բնակչության կղզյակ է, նվաճողների նկատմամբ անհնազանդության պատմական սիմվոլ: Քաղաքը սրտաձև է կառուցվել: 1979 թ. Բրյուսելն իր մեջքի ետևում ուներ արդեն հազարամյակների պատմություն: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Գրան Պլյասում, դուք կտեսնեք Ռատուշան, «Միզող տղայի» արձանը, որը դարձել է Բրյուսելի սիմվոլը, Սաբլոնի Տիրամոր եկեղեցին, Բրյուսելի մեկ այլ սիմվոլ՝ Ատոմիումը: Տեղավորում հյուրանոցում՝ Ամստերդամի արվարձաններում: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական շրջայց քաղաքով: Այցելություն Ալմաստի գործարան: Հավելավճարով առաջարկվում է նավակով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով առաջարկվում է այցելել Վոլենդամ և Զաանս Սխանս քաղաքներ: Հինգ հողմաղաց զարդարում են Զաանսի ափերը, հիշեցնելով այն ժամանակների մասին երբ քամու ուժգնությունից էր կախված Զաանսի արդյունավետությունը: Զաանս Սխանսը էտնոգրաֆիկ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ գյուղացիները ապրում են պահպանելով դարավոր ավանդույթները՝ հագնում են ժողովրդական հագուստ և իրենց իսկ արտադրության փայտյա կոշիկներ (կլոմպ), պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիայով: Լավ պահպանված շենքերը վառ օրինակ են 17-18 դարերի հոլանդական կյանքի: Հին հողմաղացները, տները հարյուր հազարավոր տուրիստներ են ներգրավում ամեն տարի: Այսօր Վոլենդամը հայտնի է ինչպես էտնոգրաֆիկ տուրիստական կենտրոն՝ «Իրական Հոլանդիայի» խորհրդանիշ: Ամեն տարի այստեղ են գալիս ավելի քան 2 միլլիոն զբոսաշրջիկ, որպեսզի տեսնեն փոքրիկ ժողովրդական տնակները, որոնց պատուհանները զարդարված են ինչպես ցուցահանդեսի ցուցափեղկ, հին եկեղեցիները, հարմարավետ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ ջրանցքերը, բարձրացող կամուրջները և հայտնի նավահանգիստը՝ որտեղ կարելի է հանդիպել բոլոր տեսակի ձկնորսական նավեր: Մեկնում Մայնի Ֆրանկֆուրտ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:
Նախաճաշ հուրանոցում: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն խմբի ուղեկցորդի հետ: Տեղափոխում Մյունխեն: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն Մյունխենում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆյուսսեն քաղաք: Ազատ ժամանակ քաղաքում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ: Դղյակի մասին խոսում են ինչպես իրականացած հեքիաթի մասին, որը գտնվում է Բավարիայի ձնածածկ Ալպերում: Դղյակը կարծես թե ոսկորից տաշված լինի, նման է երազի այլ ոչ թե իրականության: Դղյակը հայտննի է ոչ միայն իր պատմությամբ այլ նաև դարձել է ՈՒոլթ Դիսնեյի Քնած Դշխուհին մուլտֆիլմի դղյակի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնա քաղաքի կենտրոնում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Վենետիկ: Մեկնում Միլան: Տեղավորում հյուրանոցում Միլանի արվարձաններում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:
Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհում օդանավակայան:
Շաբաթ օրվանից չորեքշաբթի ծրագիրը ներառում է 12 օր, 11 գիշեր:
Տուրին կարող են մասնակցել 4 տարեկանից ոչ ցածր երեխաները: