Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:
(+374- 10) 56 38 09
(+374-91/93) 56 38 09
ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ. Չեռնոգորիան երկիր է Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։ Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։