Իտալիա Դասական

Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Ձեր Անունը*
Էլ.փոստի Հասցե*
Ձեր Հարցը*

Տուր փաթեթներ ամրագրելու և առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել մեր գրասենյակ, հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 39/12 շենք: Հարցերի դեպքում զանգահարեք մեզ:

(+374- 10) 56 38 09

(+374-91/93) 56 38 09

7 գիշեր / 8 օր
03.03.2018-31.10.2018
Երևան
Հռոմ
Նկարագրություն

Այցելության քաղաքներ

Հռոմ – (Նեապոլ,Պոմպեյ) -Ֆլորենցիա – Մոնտեկատինի-Տերմե– (Սիենա – Սան Ջիմինյանո) – (Պիզա)- Բոլոնյա – Վենետիկ-Ռիմինի-Հռոմ

Ծրագրի արժեքը ներառում է՝

  • Կեցություն՝ 3* աստղանի հյուրանոցներում նախաճաշով (ընթրիքը հավելավճարով է)
  • Խմբակային տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան բոլոր չվերթների համար
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ ավտոբուսով
  • Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի՝ ռուսախոս ուղեկցորդ-օգնականի հետ
  • Էքսկուրսիաներ Հռոմ, Ֆլորենցիա, Վենետիկ, Վատիկան՝ ռուսախոս, լիցենզավորում անցած ուղեկցորդի հետ
  • Զբոսանքներ խմբի ուղեկցորդի հետ՝ Բոլոնյա
Գրաֆիկ

Մեկնումների ամսաթիվ:Ամեն շաբաթ 2018
Ամառային շրջան: 03.03.2018-31.10.2018

Օր 1 (շաբաթ)Հռոմ

Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ Europe Voyage ցուցանակի մոտ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Օրվա առաջին կեսին ճանաչողական հետիոտնային էքսկուրսիա Քրիստոնեական Հռոմում, որի ընթացքում դուք կտեսնեք Նավոնա հրապարակը, Պանթեոնը, Վենետիկի հրապարակը, Կոլիզեումը, Հռոմի ֆորումը: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում կազմակերպվում է “Գիշերային Հռոմ” էքսկուրսիա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

Օր 3Հռոմ (Նեապոլ-Պոմպեյ)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում առաջարկվում է էքսկուրսիա դեպի Նեապոլ-Պոմպեյ (ամբողջ օրով): Վեհ քաղաք Պոմպեյը կպարգևի անմոռանալի տպավորություններ և կփոխանցի Ձեզ Հին Հռոմի դարաշրջան, դուք կծանոթանաք հարուստ անտիկ ժառանգությանը և վեհ շինարարական կառույցներին, որոնք մասսայականություն էին վայելում մ.թ.ա. առաջին դարերում: Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը, որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին վերին մասում տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Պիցցայի վրա ընդգծվել է Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (լոլիկ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Նեապոլը դրախտ է գուրմանների համար, որտեղ հնարավոր է ճաշակել թարմագույն ծովամթերքը, ստանալ գեղեցկագույն ֆոտոնկարներ Վեզուվ հրաբխի ֆոնին: Վերադարձ Հռոմ: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

Օր 4Հռոմ -Ֆլորենցիա

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Տեղափոխում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է` քաղաք-թանգարան, որը հաճախ անվանում են Վերածննդի hայրենիք: Այստեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հայտնի հանճարներ, ինչպիսիք են Լեանարդո դա Վինչին, Դանտեն, Միքելանջելլոն և մյուսները: Այցելություն Ֆլորենցիայի տեսարժան վայրեր` Սինյորիի հրապարակ, Պալացցո Վեկո, Սանտա Մարիա դել Ֆիորե հրապարակ, Սանտա Կրոչե տաճար`Միքելանջելլոյի, Մաքքիավելիի, Գալիլեյի դամբարանները: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով Ուֆֆիցի թանգարան: Գիշերակաց հյուրանոցում: Տեղափոխում դեպի Մոնտեկատինի – Տերմե: Տեղավորում հյուրանոցում:

Օր 5Ֆլորենցիա - (Սիենա – Սան Ջիմինյանո)

Նախաճաշ հյուրանոցում:Ազատ ժամանակ Մոնտեկատինի – Տերմե կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի Սիենա+Սան Ջիմինիանո, հնագույն պատմությամբ քաղաքներ: Շատերը Սիենան համարում են Տոսկանայի ամենազարմանահրաշ վայրը: Այստեղ առաջին անգամ կառուցվել է իտալական հետիոտնային ճանապարհը: Քաքաքի պատմական կենտրոնը կառուցվել է Տերցիի 3 բլուրների վրա: Այստեղ ամեն անկյունում ձեզ սպասվում է հաճելի անակնկալ: Սան Ջիմինյանոյի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Սան Ջիմինյանո քաղաքը սփռված է բլրի գագաթին /բարձրություն`334 մ/ և տարածվում է հյուսիսից հարավ: 11-13-րդ դարից եկած 72 աշտարակներից պահպանվել են միայն 15-ը, որոնք խորհրդանշում են այտեղ ապրած հայտնի ընտանիքների հարստությունը և հզորությունը: Վերադարձ հյուրանոց Մոնտեկատինի Տերմե: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6Ֆլորենցիա-(Պիզա)- Բոլոնյա

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինի – Տերմե կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի քաղաքի պատմական կենտրոն Պիզա /օրվա առաջին կես/: Օրվա երկրորդ կեսին տեղափոխում Բոլոնյա, զբոսանք խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղաբաշխում հյուրանոցում Էմիլիա Ռոմանիա տարածաշրջանում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7Վենետիկ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Վենետիկ`աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, «քաղաք ջրի վրա»: Շրջայց քաղաքի տեսարժան վայրերով ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Սան Մարկո հրապարակը,Սուրբ Մարկոսի բազիլիկան, Կամպանիելլեն` ամենաբարձր շինությունը Վենետիկում: Կարող եք նաև այցելել ապակու պատրաստման արհեստանոց և հետևել վարպետի աշխատանքին, ինչպես նաև գնել իսկական վենետիկյան ապակի: Զբոսանք գոնդոլներով` էկզոտիկ տրանսպորտային միջոց Վենետիկիում: Տեղափոխում Վենետիկի արվարձաններ: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխումը երկաթգծով կամ ավտոբուսով դեպի Հռոմ: Տեղափոխում օդանավակայան:

*Տեխնիկական խնդիրների պատճառով էքսկուրսիաների անցկացման օրակարգը կարող է փոփոխվել:
**Ցուցահանդեսների անցկացման շրջանում հնարավոր է տեղակայումը արվարձանների հյուրանոցներում:
*** Հունիս-օգոստոս շրջանում Ռիմինիի փոխարեն հնարավոր է տեղակայումը Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի ցանկացած քաղաքում:

Քարտեզ
Լուսանկարներ