010524265

010563809  

Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider

Ներգնա Տուր

Եգիպտոս

Եգիպտոս երկրի անվանումը անցել է եվրոպացիներին հին հունարենից (հին հունարեն՝ Αἴγυπτος , այուգիպտոս, կամ էգիպտոս), որն էլ եգիպտերեն «Խի-Կու-Պտա» (բառացի «Կա Պտահի տուն»՝ Մեմֆիսի անվանումը) բառի փոխառումն է։ Հին Եգիպտոսում բնակիչները իրենց երկիրը ավանում էին Սև եկիր, իսկ իրենց Սև երկրի ժողովուրդ՝ Նեղոսի բարեբեր հովտի հողի գույնի պատճառով։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներին հարակից շրջանների՝ Արաբական թերակղզու, Մերձավոր Արևելքի և Միջագետքի ժողովուրդները Եգիպտոսը անվանել են Միսր, որը նշանակում է բնակավայր, քաղաք, քանի որ նրանց զարմացրել է Եգիպտոսում այդքան շատ բնակավայրերի ու քաղաքների առկայությունը։ Ժամանակակից եգիպտացիները նույնպես իրենց երկիրը անվանում են Միսր։