010524265

010563809  

Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider

Ներգնա Տուր

Գերմանիա

Գերմանիա, պաշտոնապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland) պետություն Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդերլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանի տարածքից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 եվրոպական այն երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։