010524265

010563809  

Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider

Ներգնա Տուր

Բուլղարիա

Բուլղարիա, պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն (բուլղ.՝ Република България, Republika Bălgariya, ՄՀԱ՝ [rɛˈpubliˌkə bɤlˈgarijə]), երկիր Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։

Հինգ դարվա Օսմանյան տիրապետությունից հետո Բուլղարիայում ստեղծվել է սահմանադրական միապետություն՝ 1878 թվին։ Բուլղարիան այժմ ժողովրդավարական և սահմանադրական հանրապետություն է։ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ է։