010524265

010563809  

Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider

Ներգնա Տուր

Ամենօրյա Էքսկուրսիաներ

Ամեն օր, 3 տարբեր ուղղություններով, իրականացվում են էքսկուրսիաներ Հայաստանի եւ Արցախի պատմական, տեսարժան վայրերով` անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուների տիրապետող հմուտ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաները կատարվում են օդափոխիչներով ապահովված բարձրակարգ տրանսպորտային միջոցներով: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են:

Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում: Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները, իսկ դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) ծրագրի դեպքում` նաեւ հարմարավետ հյուրանոցային համարների, 3-անգամյա սննդի եւ Արցախի վիզայի արժեքները: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:

 

 

Գրաֆիկ 1 Մարտ 15 - Նոյեմբեր 1, 2015 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ, Կարմրավոր, Օշական 7 ժամ 7000 AMD
Երեքշաբթի - 10:00 Սարդարապատ 5 ժամ 7000 AMD
Չորեքշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ 5 ժամ 7000 AMD
Հինգշաբթի - 10:00 Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի 11 ժամ 11000 AMD
Ուրբաթ - 10:00 Հաղպատ, Սանահին, Դսեղ 11 ժամ 11000 AMD
Շաբաթ - 10:00 Ծաղկաձոր (Կեչառիս), Սեւանա լիճ, Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) 9 ժամ 9000 AMD
Կիրակի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), Զվարթնոց 5 ժամ 6000 AMD

 

 

Գրաֆիկ 2 Մարտ 15 - Նոյեմբեր 1, 2014 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Խոր Վիրապ, Նորավանք, Արենի 8 ժամ 8000 AMD
Երեքշաբթի - 10:00 Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) 8 ժամ 8000 AMD
Չորեքշաբթի - 09:00 Նորավանք, Տաթեւ - Ճոպանուղի, Քարահունջ (Զորաց քարեր) 13 ժամ 15000 AMD
Հինգշաբթի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), "Էջմիածնի գանձերը",Զվարթնոց 5 ժամ 7000 AMD
Ուրբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ 5 ժամ 7000 AMD
Շաբաթ - 10:00 Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, Ծիծեռնակաբերդ,Մատենադարան, կարճ շրջայց տեսարժան վայրերով 5 ժամ 8000 AMD
Կիրակի - 10:00 Ծաղկաձոր, (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ (Սեւանավանք) 7 ժամ 7000 AMD

 

 

Գրաֆիկ 3 Մարտ 15 - Նոյեմբեր 1, 2014 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ 5 ժամ 7000 AMD
Երեքշաբթի - 09:00
Չորեքշաբթի - 09:00
Հինգշաբթի -09:00
Խոր Վիրապ, Նորավանք, Ստեփանակերտ (գիշերում** "Հեղնար" , "Պարկ Արցախ", "Արմենիա" կամ "Եվրոպա" հյուրանոցում)
Շուշի, Ստեփանակերտի պատմ. թանգ., Գանձասար, Ասկերան,Տիգրանակերտ, Ստեփանակերտ (գիշերում հյուրանոցում)
Տաթեւ (ճոպանուղի***), Քարահունջ (Զորաց քարեր), Արենի
3 օր / 2 գիշեր
77000 AMD
/"Հեղնար" հյուր./
83000 AMD
/"Պարկ Արցախ", "Արմենիա" կամ "Եվրոպա" հյուր./
Ուրբաթ - 10:00 Սեւանա լիճ, Նորատուս, Հայրավանք, Սեւանավանք 7 ժամ 7000 AMD
Շաբաթ - 09:00 Արենի, Տաթեւ - Ճոպանուղի, Խնձորեսկ 13 ժամ 15000 AMD
Կիրակի - 10:00 Առուճ, Մարմաշեն, Գյումրի (շրջայց քաղաքում), Հառիճավանք 9 ժամ 9000 AMD

 

* Ըստ ցանկության. մեկ կայանի տոմսի արժեքն է 1800 AMD:
** Մեկտեղանոց սենյակի դեպքում պետք է լրացուցիչ վճարել 10000 AMD:
*** Ըստ ցանկության. տոմսի արժեքն է 4000 AMD:

 

Մասնակցության պայմաններ

Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարվել:

Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որևէ գումար չի վերադարձվում:

Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումը իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան: