010524265

010563809  

Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider

Ներգնա Տուր

Կառավարում

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: 

 

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը՝ համամասնական կարգով): Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ. մայիսին:

 

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Նախագահը, ԱԺ-ում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

 

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: